Իսրայելի պաշտպանության նախարարը պատասխանել է ԻՀՊԿ «Ալ-Քուդս» ուժերի հրամանատարի սպառնալիքներին

Իսրայելի պաշտպանության նախարարը պատասխանել է ԻՀՊԿ «Ալ-Քուդս» ուժերի հրամանատարի սպառնալիքներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ-Քուդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին պահանջել է, որ Իսրայելի բանակն ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Լիբանանի տարածքից՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում այն կբախվի «աղետալի հարկադիր նահանջի»։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արձագանքել է Քաանիի հայտարարությանը՝ ծաղրելով նրա սպառնալիքները։

«Իրանի «Ալ-Քուդս» ուժերի հրամանատար Քաանին վերջին շրջանում բազմաթիվ սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի հասցեին։ Թվում է՝ իսրայելական հատուկ ծառայությունների գործակալի կերպարը նրան ավելի էր սազում, քան այս անհեթեթ սպառնալիքների շարանը։ Ամեն դեպքում, եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, դա կլինի նրա ամենամեծ սխալը։ Ո՛չ Հորմուզի նեղուցը, ո՛չ խաղաղ բնակչության գնդակոծությունները չեն օգնի նրան։ Ոչինչ չի կանգնեցնի մեզ։ Մեր ուժերը պատրաստ են գործը հասցնել ավարտին»,– հայտարարել է Կացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում