Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

Շաբաթ օրը Թեհրանում մեկնարկել է ԻԻՀ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի համաժողովրդական արարողությունը։ Նա զոհվել էր փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։

Մոսալլա համալիրում, որտեղ դրված են Խամենեիի և նրա զոհված չորս հարազատների աճյունները, արդեն հավաքվել են հազարավոր մարդիկ՝ վանկարկելով վրեժխնդրության կոչեր։ Իրանի իշխանություններն ակնկալում են, որ հրաժեշտին կմասնակցի մինչև 20 միլիոն մարդ։
Միջոցառումներին ներկա են ավելի քան 100 օտարերկրյա պատվիրակություններ: Երկուշաբթի սգո թափորը կանցնի Թեհրանով, ապա կուղևորվի սուրբ Ղոմ, այնուհետև՝ շիաների համար սրբազան համարվող իրաքյան Նաջաֆ և Քերբելա քաղաքներ։ Խամենեին կհուղարկավորվի հինգշաբթի՝ Մաշհադի իմամ Ռեզայի դամբարանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում