Փեզեշքիանը համոզել է Խամենեիին համաձայնել հրադադարին և ԱՄՆ-ի հետ բանակցություններին․ NYT

Փեզեշքիանը համոզել է Խամենեիին համաձայնել հրադադարին և ԱՄՆ-ի հետ բանակցություններին․ NYT

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարևոր դեր է խաղացել երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին հրադադարին և ԱՄՆ-ի հետ բանակցություններին համաձայնելու հարցում։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Փեզեշքիանը զգուշացրել է, որ ամերիկյան ծովային շրջափակման հետևանքով Իրանի տնտեսությունը կանգնած է փլուզման եզրին, և հայտարարել, որ հրաժարական կտա, եթե առաջարկվող համաձայնությունը մերժվի։

NYT-ի տվյալներով՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը նույնպես երկրի ղեկավարությանը տեղեկացրել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Իրանը կարող է բախվել սննդամթերքի և դեղորայքի պակասի։

Ի վերջո, ինչպես նշում է պարբերականը, Խամենեին, թեև սկզբունքորեն դեմ էր համաձայնությանը, այնուամենայնիվ համաձայնել է աջակցել դրան՝ պայմանով, որ այն կհաստատի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Վերջինս, ըստ NYT-ի, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել այդ ծրագրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում