ՍԴ-ն պատմական հնարավորություն ուներ, մեր փաստարկները համոզիչ էին. Արամ Օրբելյան

ՍԴ-ն պատմական հնարավորություն ուներ, մեր փաստարկները համոզիչ էին. Արամ Օրբելյան

ՍԴ որոշման հրապարակումից հետո  ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը, լրագրողների հետ զրույցում, նշել է․ «Սահմանադրական դատարանը պատմական հնարավորություն ուներ առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները»։

Ըստ նրա, այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում ունեին ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից։

Օրբելյանը նշել է, որ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։

«Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզվի՝ ինչ հանգամանքներ էին ազդել նման որոշման կայացման վրա»,- ասել է Օրբելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում