Մոջթաբա Խամենեին ցանկանում է մասնակցել հոր հուղարկավորությանը, սակայն թիկնազորը դեմ է․ NYT
04/07/2026 16:12
Կարդացեք նաև
Իրանի գերագույն առաջնորդի որդի Մոջթաբա Խամենեին իրանցի պաշտոնյաներին հայտնել է, որ ցանկանում է մասնակցել հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորության և հողին հանձնման արարողությանը, որը նախատեսված է հուլիսի 9-ին։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ), ինչպես նաև հուղարկավորության կազմակերպմանը ներգրավված մեկ անձի։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ անվտանգության ծառայությունները առայժմ մերժել են այդ առաջարկը՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելը կարող է մահափորձ կազմակերպել Մոջթաբա Խամենեիի դեմ կամ հետևել նրա տեղաշարժին՝ բացահայտելու նրա հնարավոր թաքստոցի գտնվելու վայրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում