Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է․ Գագիկ Ծառուկյան
07/07/2026 09:25
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, գիշերը դուրս էր եկել այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորել էին ծափերով։
«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,-ասել է նա հավաքվածներին։ Մարդիկ սկսեցին վանկարկել. «Քո կողքին ենք, Ծառուկյան»։
ԲՀԿ առաջնորդին տեղափոխել են դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։
Ավելի ուշ ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում