Իրանը հրթիռակոծել է Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող առևտրային նավերը․ WSJ
Կարդացեք նաև
Հորմուզի նեղուցի մոտ առևտրային նավերի վրա հարձակում է իրականացվել, որի հետևանքով տանկերից մեկում հրդեհ է բռնկվել։ Միջադեպը հետաքննվում է։
The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող առևտրային նավերին։
Օմանի ափերի մոտ տանկերի վրա հարձակման մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
UKMTO-ի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Լիմահ բնակավայրից մոտ 8 ծովային մղոն դեպի արևելք։ Տանկերը, որը շարժվում էր հարավային ուղղությամբ, խոցվել է անհայտ զինամթերքով ձախ կողմից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհերի կամ շրջակա միջավայրին հասցված վնասի մասին տեղեկություններ չկան, իսկ իրավասու մարմինները հետաքննություն են իրականացնում։
The Wall Street Journal-ը գրում է, որ հարձակման ենթարկված նավերից մեկը, ըստ ամենայնի, Al Rekayyat տանկերն է, որը պատկանում է կատարական Nakilat ընկերությանը։ Ըստ հրապարակման՝ որսված ռադիոհաղորդագրություններից պարզ է դարձել, որ հարվածը հասցվել է նավի ձախ հատվածին՝ մեքենայական բաժանմունքի վերին մասում, ինչի հետևանքով հրդեհ և ծխապատում է առաջացել։
Հաղորդվում է, որ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են և հավաքվել են նավի աջ հատվածում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում