Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այսօր անդրադարձել է ԵԱՀԿ ղեկավարի հայտարարությանը, թե կանեն ամեն ինչ՝ աջակցելու Փաշինյանին Հայ Առաքելական եղեղեցու դեմ պայքարում։
Նա մասնավորապես ասել է, որ աշխարհում Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյան Ֆերիդուն Սինիրլյօղլուն է՝ ԵԱՀԿ ղեկավարը, ով հերթականությամբ է զբաղեցրել այդ պաշտոնը, քանի որ մանդատը թուրքերին էր։
«Նա հայկական բոլոր ռեզոլյուցիաների դեմ, հայերի ու մեր երկրի զարգացման բոլոր աջակցող ծրագրերի դեմ մարդ է։
Հայտնի պրանկերները այսօր միջազգային սկանդալ են հրարել, նրա հետ կապնվելով և ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ։ Այդ խոսակցության ժամանակ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարարը, ով հիմա աշխարհում ամենաբարձր թուրքական պաշտոն ունեցող մարդն է միջազգային կառույցներում, ուղիղ հարց է տվել Հայաստանի վարչապետին, հարցրել է՝ իսկ դուք կկարողանաք կաթողիկոսին փոխել։
Երբ պրանկերները Փաշինյանի անունից հարցրել են՝ դուք կօգնե՞ք մեզ, այս մարդը ասել է։ «Մենք կանենք ամեն ինչ, ինչ պետք է», – ասել է նա։
Ասֆալտ, ժողովուրդ ջան, կարևոր է ասֆալտը լավ լինի»,-ասել է Կարապետյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում