Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից
08/07/2026 22:30
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, թե Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից՝ չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ հակառակի մասին վկայող մեկնաբանություններին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը։«Այո, կարծում եմ՝ նրանք դա կանեն։ Կարծում եմ՝ նրանք ուզում են։
Այսպիսով, մենք համաձայնագիր ունենք Իսրայելի և Լիբանանի հետ։ Այո, նրանք կհեռանան։ Եվ կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի»,-ասել է Թրամփը։
Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել էր Լիբանանի այն տարածքներ, որոնք գտնվում են իսրայելական բանակի վերահսկողության տակ։ Նա զինվորների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իսրայելը դուրս չի բերի իր զորքերը Լիբանանի հարավից, քանի դեռ «Հեզբոլլահ»-ը շարունակում է սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար։
Հունիսի 26-ին Իսրայելի և Լիբանանի կառավարությունները՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ձեռք են բերել անվտանգության վերաբերյալ համաձայնություն, որի համաձայն՝ Իսրայելը Լիբանանի բանակին կհանձնի իր վերահսկողության տակ գտնվող երկու հատված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում