Իրաքը կսահմանափակի Իրանի հասանելիությունը ԱՄՆ դոլարին․ WSJ
Կարդացեք նաև
Իրաքը համաձայնել է խստացնել ֆինանսական վերահսկողությունը՝ Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների համար փակելով ամերիկյան դոլարին հասանելիության ուղիները։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն չորս ամսով դադարեցրել էր Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումները։
Նշվում է, որ փոխարենը Վաշինգտոնը վերսկսել է միլիարդավոր դոլարների կանխիկ մատակարարումը, որը կարևոր նշանակություն ունի Իրաքի տնտեսության բնականոն գործունեության պահպանման համար։
Համաձայնագրի շրջանակում Իրաքը պարտավորվել է խստորեն վերահսկել արժույթի փոխանակման կետերի գործունեությունը և աշխատավարձերի վճարման համակարգերը, որոնց միջոցով, ըստ ԱՄՆ-ի, Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները շրջանցել են ամերիկյան պատժամիջոցները և ձեռք բերել ԱՄՆ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում