«Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել». Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա կատարած այցի և ռուսական կողմի անգործության մասին

«Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել». Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա կատարած այցի և ռուսական կողմի անգործության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անկեղծացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Մոսկվա կատարած իր այցի և այն ժամանակավոր սպասումների մասին, որոնք այդպես էլ արդարացում չգտան։ Վերջինս հիշել է, թե ինչպես էր փորձում ամեն կերպ հասնել պատերազմի դադարեցմանը։

«Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը, ասում էի՝ ձեր ախպերն ենք, դաշնակիցն ենք, կանգնեցրեք այս պատերազմը»,– նշել է խորհրդարանի խոսնակը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում ռուսական կողմից որևէ գործուն քայլ կամ արդյունավետ արձագանք չի եղել, մինչդեռ Արցախում շարունակում էին զոհվել հայ հայորդիները։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին և ինտեգրացիոն հնարավոր նախագծերին՝ իշխանական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կտրուկ դեմ են Հայաստանի ներգրավմանը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ձևաչափերում՝ դա դիտարկելով որպես սպառնալիք երկրի ինքնիշխանությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում