Իրանը ԱՄՆ-ի հետ կարճատև հրադադարի ընթացքում արտահանել է շուրջ 6 միլիարդ դոլարի նավթ․ WSJ
19/07/2026 08:47
Կարդացեք նաև
The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների նկատմամբ սահմանափակումների ժամանակավոր մեղմացումից հետո իրանական նավթով բեռնված շուրջ 20 տանկեր ուղևորվել են դեպի Ասիա։
Պարբերականի տեղեկություններով՝ ներկայումս այդ նավերը գտնվում են Մալայզիայից արևելք ընկած ջրային տարածքներում։ WSJ-ն ենթադրում է, որ նավթի հիմնական վերջնական ուղղությունը Չինաստանն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում