Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Համաշխարհային շուկայում նավթի գները շարունակում են աճել։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,09 դոլարով կամ 2,37%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90,19 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում Brent-ը թանկացել էր 3,87 դոլարով (4,59%)՝ կազմելով 88,10 դոլար մեկ բարելի դիմաց։

Միաժամանակ, Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,76 դոլարով կամ 2,13%-ով՝ հասնելով 84,25 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանում այս պայմանագրի գինն աճել էր 3,54 դոլարով (4,48%)՝ մինչև 82,49 դոլար մեկ բարելի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում