ԵՄ-ին չի հաջողվում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Financial Times

ԵՄ-ին չի հաջողվում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Financial Times

Financial Times-ի հաղորդմամբ՝ Եվրոպական միությունը դժվարանում է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ անդամ շուրջ վեց երկրների ներկայացուցիչներ պահանջել են բացառություններ կամ արգելափակել որոշ առաջարկվող միջոցներ՝ փորձելով պաշտպանել խոշոր ընկերությունների շահերը կամ իրենց ազգային տնտեսական հետաքրքրությունները։

Հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծմանը։ Ըստ FT-ի՝ երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների արգելքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել հունվարի 1-ից, և որոշ երկրներ, հավանաբար, փորձում են մինչև այդ ժամկետը հնարավորինս մեծացնել ներմուծման ծավալները։

ԵՄ երկրների դեսպանները չորեքշաբթի կհանդիպեն՝ փորձելով վերջին անգամ համաձայնության հասնել նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ նախքան ամառային արձակուրդների մեկնարկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում