ԱՄՆ-ն Վենեսուելայի նավթի վաճառքից ստացել է միլիարդավոր դոլարներ, սակայն միջոցների ճակատագիրը պարզ չէ․ Financial Times

ԱՄՆ-ն Վենեսուելայի նավթի վաճառքից ստացել է միլիարդավոր դոլարներ, սակայն միջոցների ճակատագիրը պարզ չէ․ Financial Times

Financial Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Վենեսուելայի նավթի արտահանման նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո ստացել է շուրջ 13 միլիարդ դոլար, սակայն այդ միջոցների օգտագործման վերաբերյալ իշխանությունները գրեթե չեն հրապարակում մանրամասներ։

Ըստ պարբերականի՝ սկզբում Վաշինգտոնը հայտարարել էր, որ գումարները կպահվեն Վենեսուելայի համար նախատեսված հավատարմագրային կառավարման շրջանակում։ Սակայն հետագայում ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները սկսել են տարբերվել միմյանցից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «մեծ գումարներ է վաստակում» վենեսուելական նավթից, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է, որ միլիարդավոր դոլարները վերադարձվել են Կարակասին՝ խիստ վերահսկողության պայմաններում։

Միևնույն ժամանակ, հրապարակային փաստաթղթերում պաշտոնապես արտացոլված է միայն մոտ 300 միլիոն դոլարի շարժը։ Տնտեսագետների գնահատմամբ՝ Վենեսուելայի տնտեսության դանդաղ վերականգնումը կարող է վկայել այն մասին, որ նավթային եկամուտների զգալի մասը չի հասել երկիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում