Իրանը հայտարարում է «ակն ընդ ական» սկզբունքի մասին
23/07/2026 08:45
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի պաշտպանական դոկտրինը հիմնված է «ակն ընդ ական» սկզբունքի վրա՝ ընդգծելով, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա կոշտ և վճռական պատասխան։
«Մեր պաշտպանական դոկտրինը չափազանց հստակ է՝ ակն ընդ ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների նկատմամբ հարվածները, կհանգեցնեն հզոր և վճռական պատասխանի», – գրել է Արաղչին։
Նրա խոսքով՝ այն բոլոր կողմերը, որոնք որևէ կերպ կաջակցեն Իրանի դեմ հնարավոր ագրեսիային՝ անկախ ցուցաբերվող աջակցության բնույթից, նույնպես կդիտարկվեն որպես օրինական թիրախներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում