Հութիների նոր հարձակումների պատասխանատվությունը կկրեն նաև Իրանը․ Դոնալդ Թրամփ

Հութիների նոր հարձակումների պատասխանատվությունը կկրեն նաև Իրանը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Եմենի հութիները շարունակեն հարձակումները Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնող նավերի նկատմամբ, ապա Վաշինգտոնը դրա համար պատասխանատու կհամարի նաև Իրանին։

Truth Social սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ մեկ տարի առաջ ԱՄՆ-ն «հզոր հարված» է հասցրել հութիներին՝ միջազգային առևտրային նավերի վրա իրականացվող հարձակումների համար։ Նրա խոսքով՝ դրանից հետո և Իրանի հետ հակամարտության ողջ ընթացքում հութիները զերծ էին մնում նման գործողություններից, սակայն այժմ կրկին վերսկսել են դրանք՝ հարձակվելով երկու սաուդյան նավի վրա։

«Թող սա նախազգուշացում լինի. եթե նրանք կրկին նման քայլի դիմեն, ԱՄՆ-ն պատասխանատվությունը կդնի Իրանի վրա, քանի որ հութիները Իրանի պրոքսի ուժերից են։ Այդ դեպքում խիստ ռազմական պատասխան կկիրառվի ինչպես Իրանի, այնպես էլ հենց հութիների նկատմամբ», — գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ հիասթափված է հութիների վերջին գործողություններից՝ հավելելով, որ մինչ այդ նրանք, իր գնահատմամբ, գործել էին «պրոֆեսիոնալ և խելամիտ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում