Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում

Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում

9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած, 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Այս մասին խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց 18 արդարների գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ նշելով, որ պատգամավորի անձեռնմխելիությունն արդեն հաղթահարված է։

Դատավորն ասել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը վերաբերելի չէ Արթուր Սարգսյանին, քանի որ վերջինը մինչ այդ պատգամավոր չի եղել։

Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորը նշել է, որ պաշտպանների միջնորդության դեպքում դատավորի թույլտվությամբ Արթուր Սարգսյանը կկարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ նստաշրջանի մեկնարկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում