Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
23/07/2026 17:28
Կարդացեք նաև
Իրան-Իրաք սահմանային հսկիչ անցակետին ամերիկյան հարվածի հետևանքով Շալամչե քաղաքի շրջանում զոհվել է Իրանի բանակի զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ զոհված զինծառայողն է Իրանի բանակի կապի ստորաբաժանման լեյտենանտ Մոհամմադ Սալեմին:
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել էր, որ առնվազն երկու մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել «Շալամչե» սահմանային անցակետին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով:
ԱՄՆ-ն և Իրանն արդեն 12 օր շարունակ ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ Հուլիսի 23-ի գիշերն ԱՄՆ զինված ուժերի թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։
Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում