ԻՀՊԿ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի բնակիչներին հեռու մնալ ԱՄՆ զինված ուժերի հնարավոր տեղակայման վայրերից
24/07/2026 15:33
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարությամբ դիմել է Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին՝ կոչ անելով անհապաղ հեռանալ այն օբյեկտներից և շենքերից, որտեղ, ըստ իրանական կողմի, կարող են գաղտնի տեղակայված լինել ամերիկյան զինվորականներ։
ԻՀՊԿ-ն բնակչությանը հորդորել է պահպանել առնվազն 500 մետր հեռավորություն նման վայրերից՝ անվտանգության նկատառումներով։
«Անմիջապես լքեք այն օբյեկտներն ու շենքերը, որտեղ, ենթադրաբար, գաղտնի տեղակայված են ամերիկյան զինվորականները, և պահպանեք առնվազն 500 մետր հեռավորություն», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում