Իրանի նավթի արտահանումից ստացված եկամուտներն աճել են 50%-ով․ Fars
24/07/2026 16:04
Կարդացեք նաև
Իրանը 2026 թվականի առաջին չորս ամիսներին նավթի արտահանումից ստացել է շուրջ 7,5 միլիարդ դոլարի եկամուտ։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի Նավթի նախարարության տվյալներին։
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ այս ցուցանիշը մոտ 1,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ֆինանսական արդյունքները։
Նշվում է, որ նավթային եկամուտների աճը պայմանավորված է համաշխարհային էներգակիրների շուկայում գների դինամիկայով, ինչպես նաև արտահանման ծավալների փոփոխությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում