Վենսն ու Նեթանյահուն անկեղծ բանակցություններ են անցկացրել՝ տարաձայնությունների ֆոնին․ Axios

Վենսն ու Նեթանյահուն անկեղծ բանակցություններ են անցկացրել՝ տարաձայնությունների ֆոնին․ Axios

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոնում անցկացրել են փակ հանդիպում «մեկը մեկի հետ» ձևաչափով՝ քննարկելով պատերազմի և Իրանի նկատմամբ քաղաքականության շուրջ աճող տարաձայնությունները, հայտնում է Axios-ը։

Ըստ պորտալի՝ Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Վենսի կողմից Իսրայելի հասցեին հնչեցված վերջին քննադատությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ՝ Հանրապետական կուսակցության ներսում Իսրայելի աջակցության վրա։

Միևնույն ժամանակ, Վենսը, ըստ հրապարակման, կարծում էր, որ Իսրայելի վարչապետի դաշնակիցները փորձել են քաղաքականապես վարկաբեկել իրեն և խոչընդոտել Իրանի շուրջ ընթացող բանակցություններին։

Չնայած առկա տարաձայնություններին՝ կողմերը հանդիպումը բնութագրել են որպես «կառուցողական և արդյունավետ»՝ հաստատելով Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ հետագա համագործակցությունը շարունակելու մտադրությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում