Կուբան սկսում է լայնածավալ տնտեսական բարեփոխումներ․ Reuters

Կուբան սկսում է լայնածավալ տնտեսական բարեփոխումներ․ Reuters

Կուբան սկսել է իրականացնել խոշոր տնտեսական բարեփոխումների ծրագիր՝ խորացող ճգնաժամի պայմաններում, որը, ըստ Reuters-ի, կապված է ԱՄՆ պատժամիջոցների և նավթի մատակարարումների սահմանափակումների հետ։

Կուբայի իշխանությունները նախատեսում են մասնավոր բիզնեսին ավելի մեծ ազատություն տրամադրել մի շարք ոլորտներում՝ ներառյալ վառելիքի առևտուրը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և դեղորայքի ներմուծումը։ Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն ընդգծել է, որ ռազմավարական նշանակության ոլորտները՝ առողջապահությունը, գիտությունը, մշակույթը և կենսական պետական ծառայությունները, շարունակելու են մնալ պետության ամբողջական վերահսկողության ներքո։

Բարեփոխումների նպատակը, ըստ իշխանությունների, երկրի տնտեսական հնարավորությունների ընդլայնումն ու առկա ճգնաժամային իրավիճակի մեղմացումն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում