Թրամփը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինային Patriot համակարգերի համար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ

Թրամփը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինային Patriot համակարգերի համար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքը՝ Կիևին «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի համար հարյուրավոր լրացուցիչ հրթիռներ տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում Թրամփը հրաժարվել է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ հրթիռ-որսիչներ՝ «Patriot» համակարգերի համար։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը որոշումը բացատրել է այդ տեսակի հրթիռների սահմանափակ պաշարներով։ Նա նշել է, որ դրանք անհրաժեշտ են Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներում տեղակայված դաշնակիցների ռազմակայանների անվտանգության ապահովման համար՝ Իրանի հետ պատերազմի ֆոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում