Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն՝ շեշտադրելով մարտավարական զենքի կիրառման հնարավորությունները․ NBC

Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն՝ շեշտադրելով մարտավարական զենքի կիրառման հնարավորությունները․ NBC

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակում է նոր միջուկային ռազմավարություն, որի առանցքում կարող է լինել ավելի փոքր հզորության և կարճ հեռահարության մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, հայտնում է NBC հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր ռազմավարությունը կասկածի տակ է դնում միջուկային զենքի վերաբերյալ նախկին մոտեցումները, որոնք տասնամյակներ շարունակ համարվել են անփոփոխ և հիմնարար։

NBC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնի առաջարկները չեն նախատեսում ԱՄՆ նախագահի համար որևէ գործողության տարբերակի բացառում։ Ընդհակառակը՝ դրանք նպատակ ունեն ընդլայնել որոշումների ընդունման հնարավորությունները՝ նախագահին տրամադրելով «իրատեսական և վստահելի տարբերակներ», ինչը, ըստ գերատեսչության, կարող է ուժեղացնել զսպման քաղաքականությունը։

«Մենք կարծում ենք, որ մեզ անհրաժեշտ են միջուկային զենքի կիրառման վստահելի տարբերակներ», — NBC-ին հայտնել է Պենտագոնի աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում