24.1 C
Yerevan

Սիրիայի Համա քաղաքում հայ է զոհվել

Նմանատիպ

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...

Սիրիական Համա քաղաքում նոյեմբերի 28-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Հալեպահայ սպա Հովսեփ Պչաքջյանը զոհվել է պայթյունի հետևանքով: 

Նրա թաղման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Հալեպի ս. Աստվածածին եկեղեցում: Թաղման արարողությանը ներկա են եղել սիրիական բանակի և Հալեպի բարձրաստիճան սպաներ և ավագանին:

«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից հայտնում են, որ թաղման արարողակարգը կատարել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Արք. Սարգիսյանը: Եկեղեցում տեղի ունեցած արարողությունից հետո սգակիր ժողովուրդը ցավակցություններ հայտնելու համար իջել է եկեղեցու ներքնասրահ, որտեղ նահատակի զենքը սիրիական և եռագույն դրոշներով հանձնվել է նահատակի եղբորը՝ Րաֆֆի Պչաքջյանին:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

spot_imgspot_img