Իրաքը պատրաստվում է վճռական քայլերի դիմել իրանամետ զինված խմբավորումների դեմ․Iraq International

Իրաքը պատրաստվում է վճռական քայլերի դիմել իրանամետ զինված խմբավորումների դեմ․Iraq International

Իրաքի կառավարությունը մտադիր է վճռական գործողություններ ձեռնարկել երկրի տարածքում գործող իրանամետ զինված խմբավորումների դեմ՝ հարևան պետությունների վրա հնարավոր հարձակումների նախապատրաստման վերաբերյալ ստացված տեղեկությունների ֆոնին։

Այս մասին հայտնում է Iran International-ը՝ հղում անելով Իրաքի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղդադը տեղեկություններ ունի, որ մի շարք արմատական խմբավորումներ ծրագրում են գործողություններ իրականացնել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Հորդանանի և Սիրիայի դեմ։

Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը գտնվում է իրանամետ զինված խմբավորումների դեմ «վերջնական հարված» հասցնելու շեմին՝ նպատակ ունենալով ապահովել երկրի անվտանգությունն ու կայունությունը։

։

Հետևեք մեզ նաև Telegram-ում