Հալաբյան փողոցում շորերի մեջ փաթաթված նորածին երեխա է գտնվել
10/08/2026 22:07
Կարդացեք նաև
Այսօր ժամը 20.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։
Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում