Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը բարձր է գնահատել Ամենայն Հայոց կաթողիկոսի վաստակը


Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա ունեցած մեծ հեղինակությունը միջազգային հոգևոր հանրության շրջանում:

Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում Մոսկվայի պատրիարքը նշել է, որ Հայոց հայրապետն իր երկարամյա անձնվեր ծառայության շնորհիվ վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի խոր հարգանքը:

«Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգավիճակով երկար տարիների անձնվեր ծառայությունը Ձեզ համար ապահովել է խոր հարգանք ողջ քրիստոնեական աշխարհում։ Մաղթում եմ Ձերդ Սրբությանը ամուր առողջություն, հոգու կորով և Աստծո մշտական աջակցություն հետագա առաջնորդական առաքելության մեջ»,- ասված է շնորհավորական տեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում