2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի թիվը նվազել է․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է արդյունքները

2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի թիվը նվազել է․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է արդյունքները

Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ամփոփել է ՓԾ կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների՝ 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքների արդյունքները։ Ըստ հաշվետվության՝ հաշվետու ժամանակահատվածում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է։

Կիսամյակի ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցկացրել են հրամանատարաշտաբային, շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, վարժանքներ ու իրազեկման միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը։

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով շարունակվել է համագործակցությունը տեղական ու միջազգային գործընկերների հետ։ Հեղեղների առաջացման ռիսկերը կանխարգելելու համար հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են գետերի հուների և հեղեղատարների մաքրման աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում