Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

Օգոստոսի 31-ին, տեղական ժամանակով 12:19-ին, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն աշխարհագրական կոորդինատներով Վրաստանի տարածքում՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, գրանցել է 2․5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնային գոտում դրա ուժգնությունը կազմել է 3 բալ:

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ թույլ ցնցումները 2-3 բալ ուժգնությամբ զգացվել են նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում՝ Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում