«Հեռանում եմ խաղաղությամբ ու հպարտությամբ». Մեսսին ավարտեց ելույթները Արգենտինայի ազգային հավաքականում
Կարդացեք նաև
Լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում հայտնել է Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Այս որոշումը ցավոտ էր և մինչ օրս խորապես խոցում է հոգիս։ Բայց ես հասկանում եմ, որ հիմա ճիշտ պահն է»,- գրել է ֆուտբոլիստը՝ ընդգծելով, որ տարիների ընթացքում միշտ ներդրել է առավելագույն ուժերը հավաքականի և երկրպագուների համար։
Մեսսիի խոսքով՝ ինքը մշտապես ձգտել է ուրախություն պարգևել արգենտինացիներին և ստիպել նրանց հպարտանալ սեփական երկրով․ «Ես հեռանում եմ խաղաղությամբ ու հպարտությամբ այն բանից, որ թիմակիցներիս հետ ձեզ պարգևեցինք ակնթարթներ, որոնց մասին մի ժամանակ միայն կարող էինք երազել»։
Արգենտինայի ազգային ընտրանու կազմում Մեսսին անցկացրել է ռեկորդային 207 հանդիպում և դարձել 125 գոլի հեղինակ։ Որպես թիմի ավագ՝ նա հավաքականին հասցրել է 2022 թվականի աշխարհի չեմպիոնության, ինչպես նաև հաղթել Ամերիկայի գավաթի 2021 և 2024 թվականների առաջնություններում։
Ակումբային կարիերան ավարտելու մասին խոսք չկա․ Մեսսին կշարունակի ելույթները ամերիկյան «Ինտեր Մայամիում», որտեղ տեղափոխվել էր 2023 թվականին՝ «Բարսելոնայում» և «Պարի Սեն-Ժերմենում» հանդես գալուց հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում