Հովհաննավանքի նախկին հոգևորականը կհերքի Միքայել Սրբազանին զրպարտող տեղեկությունները և փոխհատուցում կվճարի
Կարդացեք նաև
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էմին Աբգարյան) բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Հովհաննավանքի նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի։ Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը։
Ըստ դատավճռի՝ պատասխանող Ստեփան Ասատրյանը պարտավորեցվում է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգօրյա ժամկետում armtimes.com կայքում հրապարակայնորեն հերքել Սրբազանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները։ Նա պետք է բոլորին տեսանելի տեսաուղերձով հայտարարի, որ 2026 թվականի հունվարի 22-ի հարցազրույցում հնչեցրած պնդումները (թե Միքայել Աջապահյանը խրախուսում էր ահաբեկչությունը, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի հասցեին, ինչպես նաև կին ու աղջիկ ունի) բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։
Բացի այդ, դատարանի որոշմամբ Ստեփան Ասատրյանից հօգուտ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կբռնագանձվի 1․000․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում