Գաղտնի օպերացիա Գազայում․ Իսրայելը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի առանցքային հրամանատարին

Գաղտնի օպերացիա Գազայում․ Իսրայելը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի առանցքային հրամանատարին

Գազա քաղաքում իսրայելական հատուկ ջոկատայինների իրականացրած գաղտնի գործողությունը վերածվել է արյունալի բախման։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների պնդմամբ՝ իսրայելական հատուկ ջոկատայինները բացահայտվել են հենց քաղաքում, ինչից հետո նրանց նահանջն ապահովելու նպատակով իսրայելական ավիացիան մասսայական հարվածներ է հասցրել Գազայի արևմտյան հատվածին։ Առնվազն 12 հրթիռային հարված է հասցվել տեղահանված ընտանիքներով բնակեցված Կատիբա շրջանին։

Տեղի բուժաշխատողների փոխանցմամբ՝ ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա և մեկ կին, կան բազմաթիվ վիրավորներ։ ևս մեկ երեխա սպանվել է Դեյր էլ-Բալահի հատվածում բռնկված փոխհրաձգության ընթացքում։

Չնայած 2025 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարին՝ տարածաշրջանում բախումները չեն դադարում։ Հրադադարի հաստատումից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 1 300 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմը հայտնել է 4 զինծառայողի կորստի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում