3․2 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները հասել են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր

3․2 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները հասել են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր

Սեպտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:28-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստանի տարածքում գրանցել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը եղել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Հայաստանի տարածքում՝ Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Սիզավետ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ ու Մեծավան գյուղերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում