Պեկինը սպառնում է Փարիզին․ Ֆրանսիան բնապահպանական տուգանքներ է սահմանել չինական Shein-ի, Temu-ի և AliExpress-ի դեմ

Պեկինը սպառնում է Փարիզին․ Ֆրանսիան բնապահպանական տուգանքներ է սահմանել չինական Shein-ի, Temu-ի և AliExpress-ի դեմ

Չինաստանի իշխանությունները Ֆրանսիայից պահանջել են չեղարկել «արագ նորաձևության» (ultra-fast fashion) ոլորտի դեմ ուղղված նոր օրենքը՝ սպառնալով պատասխան միջոցառումներ ձեռնարկել։ Պեկինն այդ կարգավորումն անվանել է խտրական առևտրային սահմանափակում, որը խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սկզբունքները։

Ֆրանսիայում ուժի մեջ մտած օրենքով բնապահպանական նոր վճարներ են սահմանվում հագուստի, կոշկեղենի և տեքստիլի այն արտադրողների համար, որոնք աշխատում են «արագ նորաձևության» մոդելով։ 2026 թվականին յուրաքանչյուր ապրանքի համար սահմանված տուգանքը կկազմի 0,25-ից մինչև 12 եվրո, իսկ 2030 թվականին առավելագույն շեմը հասնելու է 20 եվրոյի։

Սահմանափակումներն առաջին հերթին հարվածում են չինական խոշոր առցանց հարթակներին, այդ թվում՝ Shein-ին, Temu-ին և AliExpress-ին։

Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուան Լինը հայտարարել է, որ Պեկինը խիստ դժգոհ է Փարիզի որոշումից։ Նրա խոսքով՝ «բնապահպանական չափանիշների» քողի տակ Ֆրանսիան կրկնակի ստանդարտներ է կիրառում։

«Եթե Ֆրանսիան պնդի օրենքի կիրառումը, Չինաստանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի չինական ընկերությունների օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Ֆրանսիան կկրի դրանից բխող բոլոր հետևանքները»,- ընդգծել է Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչը։

Ֆրանսիական կողմը պնդում է, որ օրենքի նպատակը նորաձևության индустрияի էկոլոգիական հետքը նվազեցնելն ու տեղական շուկան էժան ապրանքների հոսքից պաշտպանելն է։ Սահմանված վճարները գանձվելու են արտադրողներից, սակայն փորձագետները նշում են, որ ընկերությունները, ամենայն հավանականությամբ, այդ ծախսերը կփոխանցեն սպառողների վրա՝ բարձրացնելով գները։

Ուշագրավ է, որ օրենքի ուժի մեջ մտնելու ֆոնին Shein-ը համեստ դեբյուտ է ունեցել Հոնկոնգի ֆոնդային բորսայում։ Ավելի վեր Նյու Յորքում և Լոնդոնում բաժնետոմսեր տեղաբաշխելու ընկերության ծրագրերը ձախողվել էին չինական մատակարարման շղթաների նկատմամբ արևմտյան կարգավորողների խիստ ուշադրության պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում