ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է և միացվել էլեկտրացանցին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է և միացվել էլեկտրացանցին

Հինգամսյա պլանային սպասարկումից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) վերսկսել է աշխատանքը։ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը սեպտեմբերի 1-ին վերագործարկվել և միացվել է Հայաստանի միասնական էլեկտրացանցին։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ ատոմակայանն այժմ աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ էներգաբլոկի հզորությունն աստիճանաբար ավելացվում է՝ տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։

ՀԱԷԿ-ի պլանային սպասարկման աշխատանքները մեկնարկել էին ապրիլի 1-ին և տևել 153 օր։ Այդ ընթացքում իրականացվել է շուրջ 20 միջոցառում՝ էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետության բարձրացման նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում