16.1 C
Yerevan

Գրոսկրոյտց. «Բորուսսիան» երբեք չի կործանվի

Նմանատիպ

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Կևին Գրոսկրոյտցը Instagram-ի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ դիմել է թիմի երկրպագուներին:

«Երկրպագունե՛ր, ֆանատնե՛ր, ընկերնե՛ր, շատ բան է ասվել և գրվել: Ես` որպես ֆուտբոլիստ, չպետք է որևէ բան ասեմ կամ գրեմ, պետք է լռեմ և խնդիրները լուծեմ խաղադաշատում: Գիտեմ` դա այդպես է, բայց ամեն դեպքում, ցանկանում եմ արտահայտվել:

Ինձ և ակումբի համար ներկայիս դրությունը միանգամային նոր է, բայց մենք կարող ենք հույսներս միայն մեզ վրա դնել: Ես հասկանում եմ ձեր արձագանքը, թեպետ դա ցավեցնում է իմ սիրտը: Մի կողմից տրիբունաների իմ ընկերներն են, ովքեր բարկացած են, հիասթափված, մյուս կողմից` թիմակիցներս, ովքեր զգում են նույնը, բայց մեղավորությունն մերն է: Տրիբունաների արձագանքը հասկանալի է:

Ամեն դեպքում, մենք չպետք է թույլ տանք այլ ակումբների սխալները և չպետք է մասնատվենք: Պետք չէ երես թեքել ֆուտբոլիստներից կամ վիրավորել նրանց: Մենք ընկել ենք որպես թիմ և պետք է բարձրանանք միասին: Հավատացեք` չեմ ցանկանում գունազարդել իրավիճակը: Սա «Բորուսսիայի» համար բարդ իրավիճակ է, և դուք ակումբին պետք է տաք ամեն ինչ:

Կանենք այն ամենը, ինչ կարող ենք, սակայն երկրպագուների կարիքն ունենք: Հակառակ դեպքում` կհետևենք այն ակումբների օրինակին, որոնք երբեք չեն մտածել, որ կհայտնվեն անդունդում և արդյունքում դուրս չեն եկել այնտեղից:

Կներեք երկար տեքստի համար: Սա այն ամենն է, ինչ ես այժմ զգում եմ: Այս ամենն իմ սրտից եմ ասում: Մի բան երբեք չի փոխվի` Դորտմունդի «Բորուսսիան» երբեք չի կործանվի»,-գրել է Գրոսկրոյտցը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի 11 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...