Իրավիճակը Կոռնիձորում․ «Առավոտ»-ը հայտնում է Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների առաջխաղացման փորձերի մասին
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Հակարիի կամրջի մոտ, ադրբեջանական կողմը փորձում է առաջխաղացում ունենալ, սակայն հայ սահմանապահները թույլ չեն տալիս։ Այս մասին «Առավոտ» օրաթերթին պատմել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։
«Առավոտ»-ի հետ զրույցում Սուրեն Ամարյանը պարզաբանել է, որ Հակարիի կամրջի մոտ առկա է սահմանազատման խնդիր․ ադրբեջանցիները պնդում են, թե դա իրենց հողն է, իսկ հայկական կողմն արձանագրում է, որ տարածքն իրենն է։ Նա նշել է, որ հարցով զբաղվում են Սահմանապահ զորքերը։
Կոռնիձորի վարչական ղեկավարի պաշտոնակատարը «Առավոտ»-ին հայտնել է նաև, որ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը՝ 18 կիլոմետր, հենց Կոռնիձոր համայնքում է։ Ավելի քան չորս տարի է, ինչ այնտեղ տեղակայված են սահմանապահ զորքերը, կրակոցներ չկան, և բնակչությունը շարունակում է իր բնականոն աշխատանքն ու կյանքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում