Վահագն Վարագյան․ «Սամվել Կարապետյանը պարտավոր է պարզաբանել, թե ում հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր շտաբում»
Կարդացեք նաև
Հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Վարագյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի նախընտրական շտաբում Գևորգ Մուրադյանի ներգրավվածությանը՝ կոչ անելով հանրային պարզաբանումներ ներկայացնել։
Սույն պերսոնաժին երեկվա եթերում չանդրադարձա՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ուղղակի ահազանգելով, որ եթե երկրի հարցն է, ապա պետք է գործել։ Բայց ստիպված եմ ավելի մանրամասն ասել, որովհետև, կարծես թե, չհասկացաք։
Ծանոթացեք՝ Գևորգ Մուրադյանն է։
2017 թվականին նշանակվել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։ Այնուհետև, 2018-ին, արդեն լինելով փոխվարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, միացել է Նիկոլ Փաշինյանի փողոցային շարժմանը և մերժել գործող իշխանությանը՝ այդ թվում՝ իր իսկ շեֆին։
2018 թվականին, արդեն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնում նա, ըստ էության, դարձել է Նիկոլ Փաշինյանի գործիքը համալսարանում՝ նախաձեռնելով Արամ Սիմոնյանի նկատմամբ անվստահության գործընթացը և հիմք դնելով համալսարանում բազմաթիվ ազգային մտածելակերպ ունեցող աշխատակիցների ու դասախոսների ազատման գործընթացներին։
2021 թվականին հեռացել է համալսարանից և մինչև 2025 թվականը սերտորեն աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։
Իսկ 2025 թվականին հայտնվել է Սամվել Կարապետյանի նախընտրական շտաբում՝ ղեկավարելով առանցքային ուղղություններից մեկը։ Առայժմ չեմ ասի՝ որը։
Հիմա, Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում։
Այս մեկ դրվագով Սամվել Կարապետյանը կարող է շատ բան բացահայտել՝ այդ թվում՝ 2018 թվականից սկսված բազմաթիվ ողբերգական գործընթացների հնարավոր կապերի ու դերակատարների մասին։
Հայ ժողովուրդը սպասում է, պարոն Կարապետյան»,- նշել է Վահագն Վարագյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում