Լևոն Մնացականյանը Բաքվի բանտից շարունակում է դիմադրությունը․ Տիգրան Աբրահամյան

Լևոն Մնացականյանը Բաքվի բանտից շարունակում է դիմադրությունը․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրվան, որը նա դիմավորում է Բաքվի բանտում։

Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում։

Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրության և ազատության նկատմամբ, Մնացականյանն այդ ամենը շարունակում է ադրբեջանական բանտից։

Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը, ու անկախ նրանց կյանքին սպառնացող ֆիզիկական վտանգին՝ գեներալը չի խորշում ասելու ճշմարտությունը, չի հրաժարվում ազգային-ազատագրական պայքարում իր ունեցած դերից, չի ուրանում։

Գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր։

Վստահ եմ, որ ներքին զգացողություններդ փոխանցում են, որ քեզ հիշում ենք, անչափ գնահատում ենք ու սպասում ենք վերադարձիդ»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում