Կարկուտ, ամպրոպ և քամի․ Փրկարար ծառայությունը զգուշացնում է առաջիկա եղանակի մասին
Կարդացեք նաև
Հայաստանի տարածքում առաջիկա ժամերին սպասվում են եղանակային անակնկալներ, որոնց մասին պաշտոնապես զգուշացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Սեպտեմբերի 18-ին հանրապետության առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև, ամպրոպ, ինչպես նաև հնարավոր է տեղ-տեղ կարկուտ տեղա։ Օդերևութաբանների տվյալներով՝ տարածաշրջանում կգերակշռի արևմտյան քամին՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +31-ից +33 աստիճանի սահմաններում, իսկ երեկոյան կնվազի՝ հասնելով +23-ից +25 աստիճանի։
Մարզերում եղանակային պատկերը նույնպես տարբեր կլինի։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +23-ից +27, Լոռիում և Գեղարքունիքում՝ +21-ից +25 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +23-ից +26, իսկ նախալեռներում՝ +26-ից +29 աստիճանի։ Տավուշի հովտային հատվածներում օդը կտաքանա մինչև +25-ից +28, նախալեռնային գոտում՝ +22-ից +25 աստիճան։ Արագածոտնի մարզի նախալեռներում ցերեկային ժամերին կգրանցվի +26-ից +31, իսկ լեռնային բնակավայրերում՝ +22-ից +26 աստիճան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում