ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«ԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։

Մենք ակնկալում ենք առաջ մղել TRIPP նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում