«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»․ Փաշինյանն ու Խաչատուրյանը մեդալ են շնորհել ՔՊ-ական Արայիկ Հարությունյանին
21/09/2026 16:26
Կարդացեք նաև
Իշխանական բուրգում շարունակվում է միմյանց պարգևատրելու պրակտիկան․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ ՔՊ-ական պատգամավորը․
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում