Գարեգին Երկրորդն ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ ներկայացուցիչներին
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի ուղեկցությամբ։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունն ու գնահատանքն է հայտնել կազմակերպության պատասխանատուներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ ձևավորված երկարամյա արդյունավետ գործակցության, ինչպես նաև Հայաստանում իրականացվող սոցիալական, կրթական ու մարդասիրական ծրագրերի համար։ Նորին Սրբությունը հատկապես կարևորել է կիրակնօրյա դպրոցներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ ընդգծելով մատաղ սերնդի հոգևոր-քրիստոնեական դաստիարակության, ազգային արժեքների պահպանման և հավատքի զորացմանն ուղղված ջանքերի նշանակությունը։
Իր հերթին Հայր Մայքլ Թոմսենը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին մշտական օրհնության ու զորակցության համար, ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերն ու առաջիկա ծրագրերը՝ վստահեցնելով, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում