Թրամփի հայտարարությունը «SI»-ի մասին պայթեցրել է Սլովենիայի դոմենային շուկան

Թրամփի հայտարարությունը «SI»-ի մասին պայթեցրել է Սլովենիայի դոմենային շուկան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած հայտարարությունն անսպասելի աժիոտաժ է առաջացրել Սլովենիայի ինտերնետային տիրույթում։ Թրամփը հայտարարել էր, որ արհեստական բանականություն եզրույթը հնչում է անհամոզիչ ու կեղծ, ուստի Միացյալ Նահանգները պաշտոնական փաստաթղթերում կցուցաբերի ավելի ճշգրիտ մոտեցում՝ անցում կատարելով «գերբանականություն» (անգլերեն՝ Superintelligence, հապավումը՝ SI) տերմինին։

ԱՄՆ նախագահի այս ելույթից անմիջապես հետո տեխնոլոգիական ընկերություններն ու անհատները շտապել են գրանցել Սլովենիայի ազգային դոմենային տիրույթի «.si» վերջավորությամբ կայքերը, որոնք տառադարձությամբ համընկնում են նոր առաջարկվող SI հապավման հետ։ Register.si ազգային ռեգիստրի փոխանցմամբ՝ եթե նախկինում ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում գրանցվում էր շուրջ 3500 դոմեն, ապա այժմ օրական գրանցումների թիվը հասնում է 3700-ի։ Սլովենական կողմն արդեն հանդես է եկել պաշտոնական կոչով՝ հորդորելով տեղական ապրանքանիշերի սեփականատերերին հնարավորինս արագ գրանցել իրենց անվանումները «.si» տիրույթում, քանի դեռ դրանք չեն զբաղեցրել օտարերկրյա գնորդները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում