Ուժգին պայթյուն Դամասկոսի մերձակայքում. Mehr-ը մանրամասներ է հայտնում
01/10/2026 12:52
Կարդացեք նաև
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում ուժգին պայթյունի ձայն է հնչել, որը լուրջ անհանգստություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով սիրիական Al-Ekhbariya հեռուստաալիքին, պայթյունի պատճառը եղել է Հարան ալ-Ավամիդ շրջանում գտնվող «Տիշրին» ջերմաէլեկտրակայանի մոտակայքով անցնող գազատարի վթարը։
«Տիշրին» ջերմաէլեկտրակայանը հանդիսանում է տարածաշրջանի էլեկտրաէներգիայի արտադրության խոշորագույն օբյեկտներից մեկը։ Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Mehr-ի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ պաշտոնական ճշգրտված տեղեկություններ այս պահին դեռևս չեն հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում