Շուշիում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Շուշիում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին Շուշիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել են Շուշիի մի շարք վայրեր։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համագործակցության ներկա վիճակն ու հետագա հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում