ԱԱԾ պարզաբանումը. ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ ադրբեջանցի, նա կալանավորված է
02/10/2026 20:17
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ ադրբեջանցի՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ տարբեր սոցիալական հարթակներում, լրատվամիջոցներով և հանրային քննարկումներում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր սահմանը հատողները եղել են մեկից ավելի, հանդիսանում են դիվերսանտներ, և որ իրավապահ մարմինների կողմից մինչ այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։
ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ չստուգված լուրերին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում