«Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված իմ ու կնոջս հաշիվների վրա»․ Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված իմ ու կնոջս հաշիվների վրա»․  Էդգար Ղազարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ ահազանգելով իր ընտանիքի նկատմամբ իշխանությունների ճնշումների մասին։  

Պատգամավորը, մասնավորապես, գրել է․

«Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը, հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում